Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում վաղը` սեպտեմբերի 9-ին կշարունակվի Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանած ամուսնու` Յանիս Սարկիսովի նկատմամբ դատավարարությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ դատական նիստը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, ժամը 12-ին:
Դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան ամբաստանյալ Յանիս Սարկիսովը եւ գործով մյուս վկաները:Հիշեցնենք, որ 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը Հայաստանում չմնան անպատիժ:



























