Մի շարք հասարակական կազմակերպություններ Գյումրիում կազմակերպում են շրջիկ ֆոտոցուցահանդես` «Եվրոպան հայ կամավորների աչքերով» /“Europe Through the Eyes of EVS”/ խորագրով:Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել հայ երիտասարդների /Եվրոպայում իրենց կամավորական ծառայությունն իրականացրած եւ իրականացնող/ պատկերացումը Եվրոպայի վերաբերյալ, որը նրանց մոտ ձեւավորվել է իրենց կամավորական գործունեությունն իրականացնելիս:

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն լուսանկարներ, որոնք առնչվում են ակտիվ մասնակցությանը, կամավորության փորձին եւ բազմամշակութայնությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են նաեւ շրջիկ ցուցահանդեսի միջոցով հանրությանը ծանոթացնել «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրին եւ խրախուսել հայ երիտասարդների մասնակցությունը «Եվրոպական Կամավորական Ծառայությանը»:Ցուցահանդեսի մեկնարկը կտրվի Երեւանում, սեպտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին, Espace կենտրոնում` Նալբանդյան 29 հասցեով:

Երեւանի այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 10-ից 17-ը:Հաջորդիվ ցուցահանդեսը կհուրընկալվի նաեւ Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Գորիս եւ Գյումրի քաղաքներում:Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցում է Եվրահանձնաժողովի «Երիտասարդները Շարժման մեջ» ծրագրի շրջանակներում գործող ՚ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպա եւ Կովկասՙ Ռեսուրսային կենտրոնը /www.salto-youth.net/eeca/:

Շրջիկ-ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Կարողություն եւ Զարգացում Հանուն Քաղաքացիական Հասարակության», «Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն», «Դիլիջանի Երիտասարդական Համագործակցության Կենտրոն», «Միջմշակութային Ուսումնասիրության, Ուսուցման եւ Երկխոսության Միջազգային Կենտրոն», եւ «Երիտասարդական Ակումբների Դաշնություն» ՀԿ-ները: