ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը նավթագազային ոլորտի «ձիթենու ճյուղ» է պարզել։ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նա խոստացել է, որ հանածո վառելիքները դեռ երկար ժամանակ գոյություն կունենան՝ չնայած այն բանին, որ Բայդենի վարչակազմն աշխատում է դրանցից ավելի մաքուր այլընտրանքների անցնելու ուղղությամբ, հաղորդում է Bloomberg-ը։
«Մենք ցանկանում ենք աշխատել Ձեզ հետ»,-ասել է նա ազգային նավթային խորհրդի նիստում, որում ներառված են Exxon Mobil Corp-ի եւ Royal Dutch Shell Plc.-ի ղեկավարները։ «Շատ արագ շարժվելը կարող է ունենալ չնախատեսված հետեւանքներ, որոնք կվնասեն մարդկանց եւ բացասական արձագանք կառաջացնեն»,-ասել է նա։
Նրա դիտողությունները հնչել են արդյունաբերության եւ Սպիտակ տան միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Բայդենը մեղադրել է հանածո վառելիքով զբաղվող ընկերություններին գները բարձրացնելու մեջ եւ հայտարարել է նրանց շահույթի լրացուցիչ հարկերի, ինչպես նաեւ նավթամթերքների արտահանման սահմանափակումների քննարկման մասին:
Գրանհոլմն անդրադարձել է այդ շփումներին՝ իր ելույթում նշելով, որ մոտ ապագայում հանածո վառելիքի արտադրությունը պետք է ավելացվի, որպեսզի բավարարի աճող պահանջարկը, ներառյալ՝ ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում դիզելային վառելիքի պակասը։




























