Մոլովում դեկտեմբերի 19-ից, երկրի վեց հեռուստաալիքներ արտակարգ դրության ընթացքում կմնան առանց հեռարձակման լիցենզիայի։ Համապատասխան որոշումն ընդունել է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը (ԱԽ) դեկտեմբերի 16-ին։
«Երկրում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով արտակարգ դրության ժամանակ կասեցվում է հետեւյալ տեսալսողական լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիան»,- ասված է փաստաթղթում, որում առանձնացված են TV6, Orhei TV, Primul եւ Accent TV, NTV-Moldova եւ RTR-Moldova լրատվականների անունները, հայտնում է realitatea.md-ն։
Վեց հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին ԵԽ որոշումը կայացվել է «Մոլդովայի Հանրապետության տեսալսողական մեդիա ծառայությունների կանոնագրքի խախտումների վերաբերյալ Աուդիովիզուալ Խորհրդի մոնիտորինգի զեկույցների բազմաթիվ բացահայտումների հիման վրա։ Այդ իսկ պատճառով արտակարգ դրության ընթացքում վերոնշյալ հեռուստատեսային տեսալսողական լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիան կասեցվել է»։





























