Բաթումում հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքերից մեկում։ Ինչպես տեղեկացրել է Mash Telegram-ալիքը, հրդեհն սկսվել է VOX ռեստորանում, որը գտնվում է շենքի ամենավերեւի հարկում։

Կրակն այնուհետեւ տարածվել է ներքեւի հարկերում։ Բնակիչներին տարհանում են։

Տեղեկացվում է, որ հրշիջման աշխատանքները դժվարանում են շենքի բարձրության պատճառով։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հրդեհը, հավանաբար, սկսվել է վերեւում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում. այնտեղ մարդիկ չեն եղել։