2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված «Օվեր» երգչախմբի մասնակցությամբ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 18:50-ին, Կոմիտասի անվան Կամերային երգի տանը:
Միջոցառման բացմանը ելույթ կունենա ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, NEWS.am-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից:




























