Աբխազական ակադեմիայի ակադեմիկոս Բոնդո Արվելաձեն կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը սխալ քայլ է: «Հայ-թուրքական սահմանի բացումը սխալ է թե քաղաքական, թե տնտեսական տեսանկյուններից»,- ասել է նա ու հավելել. «Դա ձեռնտու չէ նաեւ Վրաստանին»:

Իր հակահայկական դիրքորոշումներով հայտնի Արվելաձեն նշել է նաեւ. «Ես միշտ դեմ եմ հանդես եկել հայերին: Նրանք ողբերգություններ են ստեղծում ռուսների ձեռքով Ղարաբաղում, Աբխազիայում, Ցխինվալում: Հիմա էլ նրանք Ջավախքում հայերենի համար կարգավիճակ են ուզում: Դա երբեք չի լինի: Եթե հայերենի համար կարգավիճակ պահանջող Սերժ Սարգսյանը ժողովրդավար է, ապա ինչո՞ւ կարգավիճակ չի տալիս քուրդ-եզդիների լեզվին, որոնք ապրում են Ապարանի շրջանում: Դե թող հայերը քրդերի համար ռադիո եւ հեռուստատեսություն ստեղծեն, դպրոցներ բացեն: Դա անհնար է»: