Ադրբեջանում հետեւողականորեն ընթանում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը։ Ակնհայտ է, որ հետագա նպատակը խաղաղապահներին դուրս բերելն ու Արցախում առանց վկաների հայերի էթնիկ զտումներ իրականացնելն է։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատգամավոր Մահիր Աբասզադեն Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները չեն կատարում 2022 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պայմանները»։ Նրա խոսքով՝ «խաղաղապահները չեն ապահովել ադրբեջանցի բնապահպանների կողմից մոնիթորինգի անցկացման հնարավորությունը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց վրա դրված պարտավորությունները»։





























