Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կլուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության միջոցով։ Այս մասին ISNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը միշտ շեշտը դրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճերի խաղաղ կարգավորման վրա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջեւ տարաձայնություններին»,-ասել է նա։ 

Քանանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը պահանջում է անհարկի լարվածության բացառում: