Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։35-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են՝ մեկը՝ «Ապարան», երկուսը՝ «Աշտարակ», մեկն էլ՝ «Վանաձոր» ԲԿ-ներ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել 06-ին։