CNBC Street Signs Asia-ին տված հարցազրույցում Swiss Asia Capital-ի գործադիր տնօրեն եւ գլխավոր ներդրումային տնօրեն Յուրգ Կիները ասել է, որ 2023 թվականի ընթացքում ոսկու կինը կարող է աճել` մեկ ունցիայի դիմաց մինչեւ 4000 դոլարի հասնելով:

Թանկարժեք մետաղի գինը հաջորդ տարի կարող է լինել 2500-ից 4000 դոլար, ասել է նա: Կիները նշել է, որ ամենայն հավանականությամբ ոսկու շուկայում լուրջ տեղաշարժ կլինի՝ հավելելով, որ «դա ընդամենը 10 կամ 20 տոկոս չի լինելու», այլ քայլ, որը «իրոք նոր բարձր ցուցանիշներ է կսահմանի»:

Կիները բացատրել է, որ բազմաթիվ տնտեսություններ տարվա առաջին եռամսյակում կարող են «թեթեւ անկում» ապրել, ինչը բազմաթիվ կենտրոնական բանկերում տոկոսադրույքների բարձրացման կհանգեցնի`ավելի գրավիչ դարձնելով ոսկին: Նա ասել է նաեւ, որ ոսկին միակ ակտիվն է, որ յուրաքանչյուր կենտրոնական բանկ ունի։

Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով՝ կենտրոնական բանկերը երրորդ եռամսյակում գնել են 400 տոննա ոսկի՝ գրեթե կրկնապատկելով նախորդ ռեկորդը(241 տոննա 2018 թվականի նույն ժամանակահատվածում)։

«2000-ականներից ի վեր ցանկացած արժույթով ոսկու միջին եկամտաբերությունը եղել է տարեկան 8-ից 10 տոկոսի սահմաններում, ինչը չի կարելի ասել պարտատոմսերի եւ ֆոնդային շուկաների մասին», - ասել էԿիները եւ հավելել. «Ոսկին շատ լավ պաշտպանություն է գնաճից, հիանալի գրավում է ստագֆլյացիայի ժամանակ եւ հիանալի հավելում պորտֆելի համար»: