ftNFT-ն NFT Մարքեթփլեյս է, որը գործում է Fastex էկոհամակարգում: Fastex-ը՝ ՏՏ  ոլորտում նորարական լուծումներով հանդես եկող ավելի քան 8 անուն բրենդ  ներառող, ընկերության մաս կազմող բլոքչեյն տեխնոլոգիայով էկոհամակարգ է: Այժմ Fastex էկոհամակարգն իր ftNFT Մարքեթփլեյսով մտադիր է թրենդ դառնալ՝  Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում բացելով առաջին  NFT խանութները։

Առաջին խանութի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 22-ին,  Դուբայի ամենահայտնի Mall of the Emirates առևտրի կենտրոնում։ Հրավիրվածների  ցանկում էին բազմաթիվ հայտնի գործիչներ և արտիստներ, ովքեր կիսվեցին իրենց  գաղափարներով և փորձառությամբ։

ftNFT Մարքեթփլեյսը, իր վիրտուալ նախագիծը պաշտոնապես բերելով ոչ վիրտուալ  աշխարհ, NFT-ների պատմության կարևոր էջ բացեց՝ միևնույն ժամանակ դառնալով  մի վայր, որտեղ յուրաքանչյուր կրեատիվ միտք կարող է մոնետիզացվել: Այստեղ  մենք բաց ենք թվային և այլ ինովացիաների, արվեստի, նորագույն ՏՏ և Web3  լուծումների առաջ: 

Խանութը միայն գնումների համար չէ այստեղ կարող եք շրջել, ուսումնասիրել 3D սքաները, որը վիրտուալ իրականության սիրահարների համար ավատարներ է  ստեղծում: Խանութ-սրահ ունենալու գաղափարը հենց նեղ տեխնոլոգիական  հարթակներում կրեատիվությունը խրախուսելու և այն թրեյդինգի ոլորտ  տեղափոխելու նպատակ ունի: ftNFT խանութը բոլորին տալիս է հավասար  հնարավորություններ՝ ստեղծելու և օգտագործելու NFT-ներ թե՛ իրական և թե՛ թվային  աշխարհում։ Սա այն վայրն է, որտեղ ավանդական և թվային արվեստը բաժանող  սահմանագիծ այլևս չկա։

c1.jpeg (561 KB)

c2.jpeg (627 KB)

c3.jpeg (692 KB)

c4.jpeg (578 KB)

c5.jpeg (350 KB)

c6.jpeg (511 KB)

c7.jpeg (208 KB)

c8.jpeg (633 KB)