Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո կհատկացնի Մոլդովայի անկախ ԶԼՄ-ներին աջակցելու համար։

Գումարը կհատկացվի «Մոլդովայում ԶԼՄ-ների ռազմավարական հաղորդակցությունն ու աջակցությունը»  ծրագրի (2023-2027թթ.) շրջանակում։

«Պայմանագրի ընդհանուր նպատակն է աջակցել Մոլդովայում ժողովրդավարական բարեփոխումների հաջող իրականացմանը՝ Եվրամիության կողմից երկրին ցուցաբերվող օգնության մասին իրազեկվածության բարձրացման եւ անկախ ԶԼՄ-ների նպատակային աջակցության միջոցով»,-ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթերում։

Եվրահանձնաժողովը նաեւ մտադիր է բարձրացնել Մոլդովայի հասարակության դիմադրողականությունը ապատեղեկատվության նկատմամբ «մեդիա եւ տեղեկատվական գրագիտության զարգացման հաշվին»։