Կեմերովոյի ծերատանը հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի։ Դեպքի վայրում զննության ժամանակ հայտնաբերվել է եւս երկու դի։

«Ավելի վաղ հաղորդվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի գիշերը Կեմերովոյում ծերատան համար կահավորված մասնավոր շենքում հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է եւս երկու դի։  Զոհերի թիվը հասել է 22-ի։ Եվս վեցը վիրավոր է։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է»,-ասվում է հաղորդագրության մեջ։