2011 թվի 9 ամսվա կտրվածքով, Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 75 զինծառայողի մահվան դեպք: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի կողմից Milaz-ին տված տեղեկությունները:
Կենտրոնի փորձագետների հաշվետվություններով, 2004 թվից հետո ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշը ամենաբարձրն է: «Դոկտրինա» կենտրոնից հայտնել են, որ ավելի ուշ կոնֆերանս է անցկացվելու, որտեղ ներկայացվելու է 2003-2011 թթ. Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության համակարգում զինծառայողների կորուստները ընդհանուր թիվը: Խոսքը հազարավոր զինծառայողների կորուստների մասին է, հայտնում է «Մուսավաթ»-ը:




























