2023 թվականին աշխարհը ռեցեսիայի կբախվի, քանի որ գնաճի դեմ պայքարի համար փոխառությունների ավելի բարձր արժեքը կհանգեցնի մի շարք երկրների տնտեսությունների կրճատման:
Ըստ Տնտեսական եւ բիզնես հետազոտությունների CEBR կենտրոնի, համաշխարհային տնտեսությունն առաջին անգամ գերազանցել է 100 տրիլիոն դոլարը 2022 թվականին, սակայն կանգ կառնի 2023 թվականին, քանի որ քաղաքականություն մշակողները շարունակում են պայքարել գների աճի դեմ:
«Շատ հավանական է, որ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի բախվի՝ ավելի բարձր տոկոսադրույքների հետեւանքով՝ ի պատասխան բարձր գնաճի»,- ասել է CEBR-ի տնօրեն եւ կանխատեսումների բաժնի ղեկավար Քեյ Դանիել Նոյֆելդը:
«Գնաճի դեմ պայքարը դեռ հաղթած չէ։ Մենք ակնկալում ենք, որ կենտրոնական բանկերը կպահպանեն իրենց դիրքորոշումը 2023 թվականին՝ չնայած տնտեսական ծախսերին: Գնաճը ավելի հարմարավետ մակարդակի իջեցնելու գինը գալիք մի քանի տարիների համար վատագույն աճի հեռանկար է»:
Եզրակացություններն ավելի հոռետեսական են, քան Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումը, որը հոկտեմբերին նախազգուշացրել էր, որ համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ երրորդը կկրճատվի, եւ 25 տոկոս հավանականություն կա, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2 տոկոսից պակաս աճ կունենա 2023 թվականին, ինչը. ԱՄՀ-ն սահմանում է որպես համաշխարհային ռեցեսիա։
Այնուամենայնիվ, համաշխարհային համախառն ներքին արդյունքը մինչեւ 2037 թվականը կկրկնապատկվի, քանի որ զարգացող երկրները կհասնեն ավելի հարուստներին: Ուժերի հավասարակշռության փոփոխությունը կհանգեցնի նրան, որ մինչեւ 2037 թվականը արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին բաժին կընկնի համաշխարհային արտադրության ավելի քան մեկ երրորդը, իսկ Եվրոպայի մասնաբաժինը կնվազի մինչեւ մեկ հինգերորդ:




























