«Շատ մեծ հավանականություն կա», որ մոտ ապագայում Եվրամիությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ կունենա ռուսական «հաքերային հարձակումների» պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։

«Հարցն այն չէ, թե արդյոք դա տեղի կունենա, այլ այն, թե երբ դա տեղի կունենա»,- ասել է Թաները գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:

«Արեւմուտքի էլեկտրամատակարարման վրա ռուսական հաքերային հարձակումները հիբրիդային պատերազմի միջոց են»,- հավելել է նա: «Մենք չպետք է ձեւացնենք, թե սա ընդամենը տեսություն է։ Մենք պետք է պատրաստվենք Ավստրիայում եւ Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումներին»։