Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) մեղադրել է Կոսովոյի իշխանություններին՝ հաջորդ ամիս կայանալիք ընտրությունների շեմին հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիին հասցեագրված նամակում միության ղեկավար Յան Ռեւեյոնը արձանագրել է, որ այդպիսով սպառնալիքի տակ է դրվում Կոսովոյի միջազգային ճանաչման գործընթացը: