Անկարայում սպանվել է «Իդեալիստական օջախներ» թուրքական կազմակերպության, որը ավելի հայտնի որպես «Գորշ գայլեր», նախկին ղեկավար, պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո եւ հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։
Թերթի տվյալներով՝ Աթեշը եւ նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տանից դուրս գալու պահին։
«Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում։ Շտապօգնության դեպքի վայր ժամանած խումբը Սինան Աթեշին սրտի մերսում է արել, ապա տեղափոխվել մասնավոր հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է»,–գրում է թերթը։
Նշվում է, որ ծանուցումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական խմբեր։
«Մոտոցիկլետով հարձակվողին բռնելու գործողություն է ձեռնարկվել»,- նշում է թերթը։





























