ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ հայ համայնքին դիմել օրենսդիրներին, որպեսզի վերջիններս իրենց անհամաձայնությունը հայտնեն Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռիկարդոնեի կատարած սխալները, նաեւ կանխակալ պատասխանները սենատորների հարցումներին վկայում են, որ նա չի կարող հավակնել այդ պաշտոնին: Նրա թեկնածության քվեարկությունը ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեում կայանալու է սեպտեմբերի 13-ին: Նույն օրը քննարկվելու է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը:
Նշենք, որ ավելի վաղ գրավոր պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցերին, Ռիկարդոնեն ակնհայտ սխալ պնդում էր արել, թե «Թուրքիայում մինչեւ 1915թ. գործող եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել»: Ավելի ուշ նա փոփոխել էր իր պատասխանը:




























