Ուկրաինայի պատերազմն այսօր աշխարհի ամենակարեւոր պատմությունն է։ Մի հավատացեք Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ կառավարության եւ ԶԼՄ-ների անդադար քարոզչությանը: Ուկրաինան չի հաղթում պատերազմում՝ նա պարտվում է, գրում է Ջեյմս Ռիկարդը Daily Reckoning-ի իր հոդվածում։
«Սակայն սպասեք, մի՞թե վերջին ամիսների լուրերը Ուկրաինայի հաջողությունների եւ Ռուսաստանի նահանջի ու պարտության մասին չեն խոսում: Սա հիմնական, ուկրաինամետ նարատիվն է: Ահա իրականությունը.
Ուկրաինական հաջողությունների մեծ մասի ձեռքբերումը թույլ պաշտպանված դիրքերի դեմ է եղել, որոնք ռուսները արագ լքել են, քանի որ դրանց համար չարժեր պայքարել:
Ռուսական այս զորքերին (իրականում Դոնբասի աշխարհազորայիններին) հրամայվել է նահանջել ռուսական ամրացված դիրքեր, մինչդեռ ուկրաինական ուժերը, որոնք շտապում էին լրացնել դատարկությունը, ոչնչացվել են ռուսական հրետանային գնդակոծություններից:
Մարդկանց մեծամասնությունը պատերազմի մասին մտածում է տարածքի տեսակետից: Եթե դուք տարածք եք կորցնում, դա պետք է նշանակի, որ դուք պարտվում եք պատերազմում։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ այդքան պարզ է։
Ռուսական ռազմավարություն
Ռուսները պատրաստակամորեն կզիջեն տարածքը, որպեսզի հետո նորից մարտի գնան ավելի բարենպաստ պայմաններում։ Նրանք պարզապես կվերադարձնեն այն, երբ պայմաններն իրենց համար բարենպաստ լինեն։ Նրանք առաջին հերթին մտահոգված չեն տարածքով, որպես այդպիսին: Ռուսաստանի գլխավոր նպատակը ուկրաինական զինված ուժերին կոտրելն ու ոչնչացնելն է։
Եվ եթե ուկրաինացիները ուզում են հետագայում եւս հարձակվել ռուսական դիրքերի վրա՝ հողերը հետ վերադարձնելու ու քարոզչական հեղաշրջում իրականացնելու համար, ապա ռուսներին դա ձեռնտու է։ Նրանք ուղղակի կոչնչացնեն հարձակվող ուժերին հզոր հրետանային կրակով (հրետանին պատերազմում շատ ավելի շատ մարդ է սպանում, քան փամփուշտները կամ ռումբերը):
Եվ չնայած ուկրաինական կառավարության հայտարարություններին, լավագույն հետախուզական տվյալներն ասում են, որ Ռուսաստանը ներկայումս ունի կորուստների 8-10:1 մակարդակ։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Ուկրաինային տալիս է 8-10 կորուստ է պատճառում իր յուրաքանչյուր կրած կորստի համար: Ուկրաինայի համար այս հարաբերակցությունը կայուն չէ։
Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել Ուկրաինայի շուրջ աղմուկը
Մինչդեռ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը 300 000 եւ ավելի նոր զինվորներով (մոտ 30 դիվիզիա), որոնք հանգստացել եւ համալրել են իրենց պահեստազորները։ Սա ի լրումն զորքերի այն քանակին, որոնք արդեն Ուկրաինայում են գտնվում։
Տվյալները վկայում են այն մասին, որ նրանց աջակցում է առնվազն 1500 տանկ, 5000 զրահատեխնիկա, 1000 հրթիռային հրետանային համակարգ, հարյուրավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հազարավոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Միաժամանակ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը փոխում է իր ռազմավարությունը։
Ռուսական սկզբնական ներխուժումը լավ մտածված չէր եւ փուլերով էր տեղի ունենում: Հակառակ տարածված կարծիքի՝ Պուտինը երբեք մտադրություն չի ունեցել նվաճել Կիեւը եւ գրավել Ուկրաինան։ Ներխուժման ուժերը չափազանց փոքր էին այս նպատակներին հասնելու համար: Նաեւ հակառակ տարածված կարծիքի, Պուտինը չի թիրախավորել Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը: Նա ցանկացել է հնարավորինս խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։ Իհարկե, որոշ քաղաքացիական թիրախներ խոցվել են, բայց դա պատահում է պատերազմի ժամանակ։
Փոխարենը Պուտինը կարծում էր, որ «հատուկ ռազմական գործողությունը» Կիեւին եւ Վաշինգտոնին ցույց կտա, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում իր կարմիր գծերի հաստատմանը, որ ինքը պատրաստ է ուժ կիրառել։ Բայց նա կարծում էր, որ ուժի իր ցուցադրումը կստիպի նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստել:
Նա շատ սխալ հաշվարկ էր արել։ Կիեւին ու Վաշինգտոնին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փոխարեն նրանք որոշեցին ագրեսիվ կերպով պաշտպանել Ուկրաինային։ Շատ դեպքերում վատ պատրաստված ռուսական զորքերը հետ են շպրտվել ու ջախջախվել։
Բայց հիմա Ռուսաստանը հանում է ձեռնոցները։ Այն արդեն սկսել է զանգվածային, շարունակական հարձակումներ ուկրաինական ենթակառուցվածքների վրա, ներառյալ էլեկտրահամակարգը եւ էներգետիկ հանգույցները: Նրա բանակը նույնպես վերախմբավորվում է եւ պատրաստվում է զանգվածային հակահարձակումների:
Նա չի անի այն նույն սխալները, ինչ արել է անցյալ փետրվարին վատ ծրագրված հարձակումների ժամանակ: Այս անգամ Ռուսաստանը լուրջ է տրամադրված։ Նա այլեւս շահագրգռված չէ Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցում։ Փոխարենը կենտրոնացած է ուկրաինական զինված ուժերը ոչնչացնելու եւ Կիեւին համաձայնություն պարտադրելու վրա։
Շուտով կսկսվի խոշոր ձմեռային հարձակում, ամենայն հավանականությամբ, երբ Ուկրաինայի հարավում հողն ամբողջությամբ կսառչի: Հաջողակ հակահարձակումը կամրապնդի ռուսական վերահսկողությունը Դոնբասի վրա (ուկրաինական արդյունաբերության եւ բնական ռեսուրսների սիրտը), Ռուսաստանին վերահսկողություն կտա Զապորոժիեի (Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի) վրա եւ, հնարավոր է, գրավի Օդեսան՝ Ուկրաինայի ամենակարեւոր սեւծովյան նավահանգիստը:
Կիեւից մինչեւ Լվով Ուկրաինայի մնացած հատվածի համար ծախսերը սարսափելի կլինեն, ներառյալ նրա էներգետիկ հզորության, տրանսպորտային ուղիների եւ պարենի պահուստների մատակարարումների գրեթե ամբողջական դեգրադացիան: ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից զենքի առաքումները մեծ նշանակություն չեն ունենա, քանի որ դրանք շատ քիչ են, դրանք շատ ուշ են հասնում, իս ուկրաինացիները քիչ են պատրաստված դրանք կիրառելու համար:
Բայց այս հեռանկարները որեւէ կերպ չեն ազդում հակառուսական ռազմական բազեների վրա՝ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների, որոնք լի են պատերազմն ամեն գնով ձգձգելու վճռականությամբ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն պայքարել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին։
Գերազանց գործարք ռազմարդյունաբերական համալիրի համար
Թվում է, թե ամեն շաբաթ ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնության նոր փաթեթի մասին: Օգնության այս փաթեթները բաժանվում են երկու կատեգորիայի՝ որոշներն իրենցից պարզ ֆինանսական փոխանցումներ են ներկայացնում, որպեսզի ուկրաինացի օլիգարխներին իրենց կառավարությունը պահպանելու միջոցներով ապահովեն:
Մյուսները ներառում են զենքեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, հակահրթիռային մարտկոցներ, ինչպիսիք են Patriot-ը, հեռահար հրետանին, եւ բոլորովին վերջերս հայտարարվեց, որ ԱՄՆ-ը կարող է Bradley մարտական մեքենաներ մատակարարել Ուկրաինային:
Ուկրաինային նման օգնության ընդհանուր գումարը, ներառյալ երկու շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 1,7 տրիլիոն դոլար անօգուտ բյուջեն, այժմ մոտենում է 100 միլիարդ դոլարին:
Ինչ վերաբերում է զենքին, ապա Ուկրաինային օգնությունը շատ ավելի քիչ է, քան թվում է առաջին հայացքից: Կարծես թե Ուկրաինան միլիարդավոր դոլարների սարքավորումներ է ստանում, բայց իրականում Ուկրաինան թափոններ է ստանում ԱՄՆ-ի պաշարներից: Այն, ինչ իրականում տեղի է ունենում, այն է, որ ԱՄՆ-ը հին կամ հնացած համակարգեր է նետում Ուկրաինա, այնուհետեւ դրա փոխարեն տրամադրված միջոցներն օգտագործում է, որպեսզի իր համար նոր զենք պատվիրի:
Միաժամանակ, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ավելի հին տարբերակը, ընդ որում միայն մեկ մարտկոց՝ կազմված ութ արձակման սարքից: Դա չի փոխում խաղի կանոնները, ինչպես շատերն են կարծում։
Զենքի այս առաքումներից իրական շահողները կլինեն ամերիկյան պաշտպանական կապալառուները, ինչպիսիք են Raytheon-ը, Lockheed Martin-ը եւ Northrop Grumman-ը, որոնք գումար են ստանում ԱՄՆ-ի համար նոր առաջադեմ համակարգեր ստեղծելու համար:
Պարտվողը կլինի ուկրաինացի ժողովուրդը, որը կշարունակի իզուր մեռնել բանակցությունների միջոցով կարգավորման բացակայության պայմաններում:
У России есть очень хорошие разведданные о местонахождении этих оружейных систем после того, как они достигают Украины. Используя глобальную спутниковую съемку, лазерное наведение и комбинацию беспилотников и крылатых ракет, Путину удалось предотвратить попадание этого оружия на поле боя или уничтожить его.
Որքա՞ն արեւմտյան ռազմական օգնություն է իրականում գնում մարտադաշտ
Այս ռեկետն ավելի անհեթեթ դարձնելու համար տեխնիկայի մեծ մասը, որը հայտնվում է Ուկրաինայում, արագորեն պայթեցվում է Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանը շատ լավ հետախուզական տվյալներ ունի զենքի այդ համակարգերի գտնվելու վայրի վերաբերյալ այն բանից հետո, երբ դրանք հասնում են Ուկրաինա: Օգտագործելով գլոբալ արբանյակային պատկերներ, լազերային ուղղորդում եւ անօդաչու թռչող սարքերի ու թեւավոր հրթիռների համադրություն՝ Պուտինին հաջողվել է կանխել այդ զենքերի հայտնվելը մարտի դաշտում կամ դրանց ոչնչացումը։
Բայց ԱՄՆ-ն արդեն այնքան գումար է ծախսել Ուկրաինայի վրա եւ այնքան վճռական է Ռուսաստանին ամբողջությամբ հաղթելու հարցում, որ Ռուսաստանի հաղթանակը կնշանակի եւս մեկ ռազմավարական պարտություն ԱՄՆ-ի համար, որը դեռեւս տառապում է Աֆղանստանում ֆիասկոյից:
Վտանգված է այն, ինչ մնացել է ԱՄՆ-ի հանդեպ վստահությունից:
Հավասարակշռություն պատերազմի եզրին
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը Ուկրաինային դնի պարտության եզրին։ Մի՞թե Բայդենը եւ նրա կտրուկ հակառուսական վարչակազմը պարզապես թեւաթափ կլինեն եւ կզիջեն հաղթանակը Ռուսաստանին: Դատելով նրանց մաքսիմալիստական հռետորաբանությունից եւ Ուկրաինայում հաղթանակի ձգտումից՝ դա քիչ հավանական է։
Բայդենը զիջելու նշաններ ցույց չի տալիս եւ վերջերս հայտարարել է, որ Ուկրաինային կմատակարարի այնքան զենք, որքան անհրաժեշտ է: Մյուս կողմից, Պուտինը նույնպես չի նահանջի եւ կարծես վճռական է Ուկրաինայի ողջ ափի, ներառյալ Օդեսայի ծայրահեղ կարեւոր նավահանգստի անվտանգությունն ապահովելու հարցում:
Մեծ վտանգ կարող է առաջանալ, եթե ԱՄՆ-ը հիմարաբար շարունակի էսկալացիան մինչեւ հաղթական ավարտ՝ Ուկրաինայի պարտությունը կանխելու համար։ Ես չեմ կանխատեսում, որ դա տեղի կունենա, բայց իրավիճակը կարող է սրվել այն աստիճան, որ հուսահատության մեջ կիրառվի տակտիկական միջուկային զենք։ Այդ պահից մնում է փոքր քայլ անել ռազմավարական միջուկային զենքի ավելի լայն կիրառման ուղղությամբ։
Կրկին, ես հատուկ չեմ կանխատեսում, որ դա տեղի կունենա: Բայց սա իրական հնարավորություն է՝ հիմնված էսկալացիայի տրամաբանության վրա, եւ մենք կարծես թե գլորվում ենք դեպի միջուկային առճակատում, եթե չարթնանանք»։




























