ԱՄՆ-ում ձկնորսները ջրից դուրս են բերել թափանցիկ արարածի, որը մարդկանց այլմոլորակային է հիշեցրել, գրում է LADBible-ը։ Չնայած իր տեսքին՝ որսն անվնաս է եղել մարդկանց համար։

Անսովոր որսի նկարները սոցցանցերում հրապարակել են հենց ձկնորսները։ Նրանցից մեկը որսը բռնել է ձեռքին, մինչ մյուսները հեռախոսներով նկարել են ծովային բնակչին։

«Ասեք  ինձ, որ սա այլմոլորակային չէ», - գրել է ձկնորսը:

Հրապարակումն արագ վիրուսային է դարձել՝ ստիպելով հազարավոր մարդկանց գուշակել, թե ինչ նրանք տեսան։

Մասնագետները կարծում են, որ ձկնորսները ֆրոնիմա են գտել՝ խորջրյա արարած, որը բնակվում է բոլոր օվկիանոսներում, բացառությամբ բեւեռների մոտ գտնվողների։

Մարդու համար խեցգետնանմանների այս տեսակն անվնաս է եւ սնվում է պլանկտոնով կամ այլ մանր ձկներով։