Կիեւը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել «Բուկ» համալիրները, որոնք Ուկրաինան 2008 թվականի պատերազմի ժամանակ տրամադրել էր Վրաստանին։

Այս մասին ասվում է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածում։

«Ուկրաինական կողմը հետեւողական է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի տրամադրման վերաբերյալ ուղղված խնդրանքներում եւ Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ ներխուժման հենց սկզբում բացահայտ  հայտարարել է զենքի կենսական անհրաժեշտության մասին»,-ասել է նա։

Մասնավորապես, Կիեւը խնդրել է փոխանցել «Բուկ» համալիրները, որոնք Ուկրաինայի կողմից 2008 թվականի պատերազմի ժամանակ փոխանցվել են Վրաստանին։

Ուկրաինայի խնդրանքը վերաբերում էր նաեւ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին փոխանցված Javelin հակատանկային համակարգերին։

Վերջիններիս վերաբերյալ եղել է ոչ միայն համաձայնություն ԱՄՆ-ից, այլ նույնիսկ առաջարկ՝ փոխարինել դրանք ավելի նոր համալիրներով։ «Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը կտրականապես հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրելուց, Ուկրաինան դեմ է այդ հարցը ներքաղաքական վեճերում օգտագործել եւ մերժում է Վրաստանին Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մասին մեղադրանքները»,- ասել է Կասյանովը։