Իրավիճակն աշխարհում այժմ չափազանց բարդ ու տուրբուլենտ է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ հույս հայտնելով, որ 2023թ. դրական փոփոխություններ կկատարվեն։
«Իրադրությունն աշխարհում չափազանց բարդ է եւ տուրբուլենտ բնույթ ունի»,- ասել է Պատրուշեւը «Аргументы и факты»-ի հարցազրույցում։
«Տարբեր տարածաշրջանների շատ երկրներ միաժամանակ ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեւոր ճգնաժամերի մեջ են։ Հուսանք, որ այս տարի դրական փոփոխություններ կկատարվեն»,- ավելացրել է նա։





























