ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ունենալ այնպիսի բանակ եւ հատուկ ծառայություններ, որ հնարավոր հակառակորդների մտքով անգամ չանցնի պատերազմել նրա հետ։ Այս մասին նա ասել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։
«Նոր ռազմական սպառնալիքների ի հայտ գալու դեպքում կարեւոր է ունենալ այնպիսի զինված ուժեր եւ հատուկ ծառայություններ, որ հակառակորդների մտքով անգամ չանցնի, որ կարող են պատերազմել մեզ հետ»,- կարծում է ԱԽ քարտուղարը։
Նրա կարծիքով՝ արեւմտյան երկրները լցված են Ռուսաստանի հանդեպ ատելությամբ եւ բացահայտ ՌԴ-ին թշնամի են անվանում, սակայն նրանց պետք է հիշեցնել Վիետնամում, Աֆղանստանում եւ այլ երկրներում» «անհաջող ռազմական գործողությունների մասին։





























