Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը լրջորեն կասկածում է, որ չինական ռազմական գործողությունների ակտիվացումը Թայվանի նեղուցի մոտ կղզի Պեկինի «անխուսափելի ներխուժման» նշան է, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք նկատում ենք նեղուցներում օդային ակտիվության ուժեղացում, նավեր Թայվանի շուրջ»,- ասել է Օսթինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ճապոնացի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ներխուժումն անխուսափելի է», գիտե՞ք, ես լրջորեն կասկածում եմ»,- ասել է Օսթինը։