Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը սեպտեմբերի 12-ին, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավար Սայմոն Մարտինին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: