Ս.թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: