Աֆղանստանի նախկին պատգամավոր Մուրսալ Նաբիզադան եւ նրա թիկնապահը սպանվել են մայրաքաղաք Քաբուլում գտնվեղ խորհրդարանականի տանը անհայտ անձանց կողմից, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Նաբիզադան այն սակավաթիվ կին պատգամավորներից էր, որոնք մնացել էին Քաբուլում այն ​​բանից հետո, երբ թալիբները զավթել են իշխանությունը 2021 թվականի օգոստոսին:

Սա առաջին դեպքն է, երբ նախկին վարչակազմի օրենսդիր անդամը սպանվում է քաղաքում իշխանության գրավումից հետո:

Մոլվիի տեղական ոստիկանության ղեկավար Համիդուլլահ Խալիդը հայտնել է, որ Նաբիզադային եւ նրա թիկնապահին գնդակահարել են շաբաթ օրը առավոտյան ժամը 3-ի սահմաններում, նույն սենյակում:

Նա նաեւ հայտնել է, որ իր եղբայրը եւ երկրորդ թիկնապահը վիրավորվել են։, իսկ երրորդ թիկնապահը դեպքի վայրից փախել է փողով եւ ոսկերչական իրերով։

Նա մահացել է իր տան երկրորդ հարկում, որն օգտագործում էր որպես աշխատասենյակ։ Խալիդն ասել է, որ հետաքննություն է ընթանում: Հնարավոր դրդապատճառների մասին հարցերին նա չի պատասխանել։

Նաբիզադան ընտրվել է 2019 թվականին որպես Քաբուլի ներկայացուցիչ եւ պաշտոնավարել մինչեւ թալիբների իշխանության գալը։

Նա եղել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ եւ աշխատել մասնավոր ոչ կառավարական խմբում՝ Մարդկային ռեսուրսների զարգացման եւ հետազոտությունների ինստիտուտում: