Կոնգոյի արեւելքում գտնվող եկեղեցու վրա ենթադրյալ ծայրահեղականների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն վեց եւ վիրավորվել տասից ավելի մարդ, հայտնում է AP-ն՝ հղում տալով երկրի բանակին:
Իսլամական ծայրահեղականների հետ կապված խմբավորումը, ենթադրաբար, պատասխանատու է Հյուսիսային Կիվու նահանգի Կասինդի քաղաքի եկեղեցու ռմբակոծության համար, գործակալությանը հայտնել է բանակի խոսնակ Էնթոնի Մվալուշային։
Նա նշել է, որ դեպքի վայրում առանց փաստաթղթերի հայտնաբերված Քենիայի քաղաքացին ձերբակալվել է։
Կասինդին գտնվում է Ուգանդայի հետ սահմանին եւ արդեն մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Ժողովրդավարական ուժերի դաշինքի զինյալների կողմից, որը, ենթադրաբար, կապված է «Իսլամական պետություն» խմբավորման հետ։





























