Այսօր` հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին՝ կոտրելով այն։