Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը եւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թոուրդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոուտիրը հանդես է եկել Լաչինի միջանցքը բացելու հայտարարությամբ։

«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար ավելի վտանգավոր դարձող հումանիտար իրադրությամբ, որն առաջացել է արդեն մեկ ամիս շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով։

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին արագ վերականգնել միջանցքի ազատ տեղաշարժը ՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։

Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց խնդիրները լուծել երկխոսության միջոցով եւ պատրաստակամ եմ  աջակցելու այս ուղղությամբ իրենց ջանքերին»,- նշվում է հունվարի 19-ին նախարարի տարածած հայտարարության մեջ։

Screen Shot 2023-01-19 at 14.06.43.png (81 KB)