Հոկտեմբերի 26-ին Լիբանանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաեւ` բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: