Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը հայտնել են, որ Տոկիոն կձգտի Ռուսաստանի հետ Կուրիլներում ձկնաբուծության շուրջ բանակցություններ վարել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Դեսպանատանը հայտնել են, որ ճապոնական կողմը ծանուցում է ստացել ռուսական կողմից այն մասին, որ Մոսկվան չի կարողանում համաձայնեցնել Կուրիլյան կղզիների մոտ գտնվող ջրերում ճապոնացի ձկնորսների համար ձկնորսության վերաբերյալ խորհրդակցությունների ժամկետները:   

Դեսպանատունն ընդգծել է, որ ավելի քան 20 տարի երկու կողմերն էլ աջակցել եւ զարգացրել են ձկնորսությունը Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիների ջրերում:

«Ցավալի է, որ այս անգամ ռուսական կողմը նման քայլեր է ձեռնարկել»,-հայտնել է դիվանագիտական առաքելությունը։