Հարավային Աֆրիկան ստորագրել է համաձայնագիր հաջորդ տասնամյակում Հնդկաստան տասնյակ աֆրիկյան վագրակատուներ ուղարկելու մասին։

Հարավային Աֆրիկայի շրջակա միջավայրի դեպարտամենտը հայտարարել է, որ 12 վագրակատուներից բաղկացած առաջին խմբաքանակը տեղ կհասնի հաջորդ ամիս։ Ամեն տարի նախատեսվում է նման քանակություն ուղարկել հաջորդ ութ-տասը տարիների ընթացքում։

Անցած տարի Հնդկաստանը ստացել էր ութ վագրակատու Նամիբիայից, նրանք բաց էին թողնվել Մեդհյա-Փրադեշ նահանգի ազգային պարկում։

Ասիական վագրակատուները Հնդկաստանում 1940-ական թթ. վերջերին անհետացել էին դրանց դեմ որսի եւ իրենց բնորոշ միջավայրի կորստյան պատճառով։

Բնության որոշ պաշտպանների հավաստիացմամբ՝ վագրակատուների տեղափոխությունը կարող է հաջող չլինել, քանի որ արգելոցները Հնդկաստանում հեռու չեն խիտ բնակեցված գյուղերից։