Մարդիկ կապիկների հետ ընդհանուր ժեստերի լեզու ունեն եւ քաջատեղյակ են վայրի շիմպանզեների եւ բոնոբոների կողմից օգտագործվող նշաններին։ Այս եզրակացություններին են հանգել Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս համալսարանի գիտնականները:

Մի խումբ գիտնականներ երկար տարիներ են անցկացրել՝ դիտարկելով վայրի շիմպանզեներին։ Նրանք պարզել են, որ մեծ կապիկները օգտագործում են ավելի քան 80 ժեստերի «լեզուն», որոնցից յուրաքանչյուրը հաղորդագրություն է փոխանցում խմբի մեկ այլ անդամին:

Հաղորդագրություններից բերանը շոյելը նշանակում է «տուր ինձ այս կերակուրը», իսկ տերեւից ատամներով շերտեր պոկելը սիրախաղի ազդանշան է:

Հետազոտողները մարդկանց ցույց են տվել այս ժեստերի հոլովակները եւ խնդրել թարգմանություն ընտրել: Մասնակիցները ավելի քան 50% դեպքերում ճիշտ են մեկնաբանել շիմպանզեի եւ բոնոբոյի ժեստերի իմաստը:

«Արդյունքները մեզ շատ զարմացրին։ Պարզվում է, որ մենք բոլորս կարող ենք դա անել գրեթե բնազդաբար», - ասել են հետազոտողները:

Ամենայն հավանականությամբ, մեր վերջին ընդհանուր նախնին շիմպանզեների հետ շփվելու համար օգտագործել է նմանատիպ նշաններ: Նրանք «ժեստերի ընդհանուր բառապաշար ունեն մեծ կապիկների բոլոր տեսակների համար, ներառյալ մարդկանց»: