Հոկտեմբերի 28-ին Քաբուլում ՄԱԿ-ի առաքելության շենքի վրա ահաբեկիչների կատարած ներխուժման արդյունքում զոհվել է ամենաքիչը հինգ մարդ, նրանց թվում՝ կազմակերպության երեք աշխատակիցներ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Associated Press-ը, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը։

Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի անվտանգության ծառայության տվյալներով, ընդունելություների տանն այժմ կա մոտ 10 աշխատակից, եւ նրանք բոլորն այլ երկրների քաղաքացիներ են։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանցագործության վայրին մոտ գտնվող մի քանի փողոցներ արդեն շղթայված են այդ երկրի անվտանգության ուժերի կողմից։ Աղբյուրի տվյալներով, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, մինչդեռ իրենց՝ ահաբեկիչների խոսքերով, իրենց հաջողվել է պատանդ վերցնել կազմակերպության ընդամենը մի քանի աշխատակցի։

Ի դեպ, ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է տեղի անվտանգության ծառայությունների մի աշխատակից, հարձակումն իրականացրել են յոթ ահաբեկիչներ։ Նրա խոսքով, մինչեւ հյուրանոց ներխուժելը նրանք սպանել են անվտանգության երկու աշխատակցի, ինչից հետո ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մյուսն էլ սպանվել է փոխհրաձգության ժամանակ։ «Վեստի»-ն հայտնում է, որ դեպքի վայրում՝ քաղաքի կենտրոնում, պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել։