Մոսկվայի արեւելքում գտնվող Չերկիզովյան շուկայի տարածքում հոկտեմբերի 28-ի գիշերն այրվել է հերթական պահեստը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հրդեհի ահազանգն ստացվել է գիշերվա ժամը մեկին։
Արտակարգ իրավիճակների տվյալներով, այս անգամ այրվել են 1000 ք/մ տարածքով առեւտրային տաղավարներ, 500 ք/մ տարածքի տանիք փլվել է։
Ներկայումս, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հրհեհը հանգցված է, դեպքի վայրում աշխատել է 15 հրշեջ հաշվարկ։ Զոհեր եւ տուժածներ չկան։ Կրակը ոչնչացրել է բռնագրաված ապրանքներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հրդեհը ոչնչացրել էր եւս մեկ պահեստ։




























