«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հոկտեմբերի 26-ին Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Մարիա Զեհեին պաշտոնապես փոխանցել է ԵԽԽՎ-ին հասցեագրված իր զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները` կապված 2008թ. Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերի և դրանց ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին իր անհամաձայնության հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԺԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հրապարակեց իր զեկույցը, հանձնաժողովի անդամ Արամ Կարապետյանը չստորագրեց այդ զեկույցի տակ եւ հայտարարեց, որ իր զեկույցը կպատրաստի: Օրեր առաջ նա իր զեկույցն արդեն մեկ անգամ ուղարկել էր ԵԽԽՎ, սակայն այնտեղից պատասխան էր ստացվել, որ զեկույցն անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով: Եվ ահա հոկտեմբերի 26-ին արդեն նաեւ անգլերեն տարբերակը ՆԺԿ առաջնորդը փոխանցել է ՀՀ-ում ԵԽ հատուկ ներկայացուցչին:




























