«Նոր Ժամանակներ» կուսակցության վարչությունը քննարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից տարբեր առիթներով արված հայտարարությունները (մասնավորապես 2009 թ-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող զույգ արձանագրությունների քննարկման ընթացքում) այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի պաշտոնապես ճանաչել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված հայ-թուրքական երկկողմ պայմանագիրը:

ՆԺԿ վարչությունը պաշտոնական նամակով, (2009 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 09/61 գրությամբ), դիմել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջինս իրեն տրամադրի բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստեղծում են իրավական և դիվանագիտական հիմք` այդ հայտարարությունն անելու համար: Այս մասինNEWS.am"> NEWS.am-ը տեղեկանում է ՆԺԿ մամուլի ծառայությունից: