Այսօր Հայաստան կժամանի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW, Organization for Prohibition of Chemical Weapons,) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հոկտեմբերի 29-ին նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: