Աբխազիայում հարձակում է իրականացվել հանրապետության Ազգային բանկի ղեկավար Իլլարիոն Արգունի դեմ։ Նռնականետից կրակել են մեքենայի վրա, որով նա անցնելիս է եղել Գուդաուտյան շրջանի Բամբորա բնակավայրի կենտրոնական մայրուղով։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես 8։30 րոպեին։ Տուժածներ չկան, քանի որ կրակողը վրիպել է եւ նռնակը չի դիպել Ազգային բանկի ղեկավարի մեքենային։