Սարդերի որոշ տեսակներ կարող են արդյունավետորեն ոչնչացնել լոլիկի եւ կարտոֆիլի վնասատուներին: Այս մասին հայտնում է Փորթսմութի համալսարանը։ 

Tuta absoluta ցեցը դիմակայություն է ցուցաբերում միջատասպանների նկատմամբ, եւ ուստի ֆերմերների համար շատ դժվար է դրանից պատշպանել լոլիկի եւ կարտոֆիլի բերքը։ Այս միջատի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են այլ մոտեցումներ, ինչպիսիք են բնական գիշատիչների օգտագործումը, օրինակ՝ սարդերը:  

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են արեւադարձային Cyrtophora citricola սարդերի օգտագործումը վնասատուների դեմ պայքարի համար, քանի որ այդ սարդերը խմբեր են կազմում, հակված չեն մարդակերության, ինչպես նաեւ մեծ ցանցեր են ստեղծում որսը գրավելու համար:

Փորձի ընթացքում տարբեր չափերի սարդերի գաղութներում ներկայացվել են տարբեր տեսակի որսեր՝ փոքրիկ ցեցեր, Drosophila hydei ճանճեր եւ ավելի խոշոր սեւ Hermetia illucens։  Հետազոտողները պարզել են, որ ավելի մեծ սարդերը կառուցում են խոշոր ցանցերը, եւ, որպես կանոն, ավելի շատ որսում, ինչպես նաեւ ուտում ցեցերին եւ ճանճերին։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ արեւադարձային սարդերը կարող են արդյունավետորեն կենսաբանական պայքար հանդիսանալ  թռչող միջատ-վնասատուների դեմ»,-նշում են հեղինակները։