Թուրքիայում «խոզի գրիպ»-ից մահացության երկրորդ դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի Մանիսա քաղաքի պետական հիվանդանոց է տեղափոխվել «խոզի գրիպ»-ի ախտանիշներով 28-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատացել է եւ նա մահացել է:
Սրանից երկու օր առաջ էլ Անկարայում գրանցվել էր Թուրքիայում «խոզի գրիպ»-ի հետեւանքով առաջին մահացու դեպքը:




























