Մոսկվայում 150 հազար դոլարի չափով կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պետդումայի պատգամավորներից մեկի օգնական Մահոմեդ Ահմադովը։
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», կաշառքի ընդհանուր գումարը պետք է կազմեր 1,2 մլն. դոլար։ Սույն փաստով ձերբակալվել է նաեւ քաղաքացի Վիկտոր Կամալդինովը, որը ներգրավված էր Դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալությունում աշխատանքի տեղավորման գործընթացում։ Վերջինս նույնպես հետախուզման մեջ էր գտնվում խարդախության ու վատնման կասկածանքով։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, նրանք խոստացել են Մոսկվայի կենտրոնում տեղակայված շենքի վաճառքի աճուրդ կազմակերպել եւ կատարել փաստաթղթերի ձեւակերպում՝ գործարարներից մեկի սեփականության իրավունքով։
Երկու ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախություն հոդվածով։




























