Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նեանդերտալացիներից ժառանգած գեները, հավանաբար, մեզ օժտել են վաղ արթնանալու եւ առավոտյան առույգ զգալու ընդունակությամբ, հաղորդում է Knife-ը։

Նեանդերտալացիների հետ խաչասերվելով՝ Եվրասիա տեղափոխվելուն զուգընթաց հնագույն Homo sapiens-ները բազմաթիվ նոր գեներ են ձեռք բերել, այդ թվում՝ մի քանի օգտակար մուտացիաներ։ Հնարավոր է՝ դրանք օգնել են իրենց զարգանալ անծանոթ հյուսիսային միջավայրում։

Ուսումնասիրության հեղինակները մարգու գենոմում հնագույն տարբերկաներ են հայտնաբերել, որոնք ազդում են ցիրկադային ռիթմերի կամ այսպես կոչված «կենսաբանական ժամացույցի» վրա։ Նրանց վրա ազդում են ինչպես շրջակա միջավայրի գործոնները, այնպես էլ գեները:

Գիտնականները նշում են, որ նմանատիպ ցիրկադային ադապտացիաներ նկատվում են հյուսիսային տարածքներում բնակվող այլ տեսակների մոտ։ Օրինակ՝ պտղային ճանճերին այս գեներն օգնում են, որպեսզի կենսաբանական ժամացույցը սինխրոնացվի ամառային սեզոնի հետ, երբ օրերը երկար են, եւ արեւը շուտ է ծագում: