Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթի հետ կապված, այսօր` սեպտեմբերի 19-ին, Երեւանում առավոտյան ժամը 07:00-14:00-ին դադարեցվել է կենտրոնական փողոցների երթեւեկությունը:
Մասնավորապես, փակ են Կորյունի փողոցը, Մեսրոպ Մաշտոցի պողոտան, Մարշալ Բաղրամյան պողոտայի` Պռոշյան փողոցից մինչեւ Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոցը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Երվանդ Քոչարի փողոցը, Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ Նովայի պողոտան, Թումանյան փողոցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին նույնպես Երեւանի կենտրոնական փողոցներում դադարեցվել էր երթեւեկությունը:
Հայաստանի անկախության 20-ամյակի եւ Երեւանի 2793-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 19-21-ին, ողջ երկրի տարածքում բազմաթիվ տոնական միջոցառումներ են անցկացվելու:
Զինվորական շքերթը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Երեւանում:



























