Էկվադորի լեռներում գորտերի նոր տեսակ են գտել։ Նրանք ունեն անսովոր գույն՝ գունատ վարդագույն աչքեր եւ մատներ՝ ոսկե բծերով: Կենդանաբաններին թվացել է, որ երկկենցաղը, իբր, եկել է Միջնաշխարհից։ Ուստի նրան անվանել են Hyloscirtus tolkieni՝ ի պատիվ գրող, «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Ջոն Թոլքինի։

Գորտի երկարությունը 6,5 սանտիմետր է: Գորտի մատները ծածկված են սեւ բծերով եւ լայն շերտերով։  

Երկկենցաղին գտել են Ռիո Նեգրո-Սոպլադորա ազգային պարկում  քիչ ուսումնասիրված շրջանում։ H. tolkien գորտն ապրում է Անդերի լեռնային գետերում եւ առվակներում։