Հայաստանին պետք է իշխանություն, որը նոր գաղափարախոսություն կունենա եւ ընդունակ կլինի փոխել այն բոլոր գործընթացները, որ այսօր ընթանում են Հայաստանի արտաքին ճակատում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով, առայժմ դժվար է ասել, թե ով կփոխարինի ներկա նախագահին, եթե նա զիջումների գնա ղարաբաղյան հարցում։ Սակայն դա, Թեւանյանի խոսքով, հաստատ «Դաշնակցությունը» չէ, ով իշխանությունների փոփոխության հարցն իր համար գլխավոր չի համարում։ «Մի՛ փորձեք ինձանից կոնկրետ անուններ լսել։ Ես ինքս էլ չգիտեմ։ Այն ուժը, ում ես ակնարկում եմ, կկազմավորվի մինչեւ 2012թ.-ը։ 2010թ. կեսերին փորձագետները կհաստատեն այդ, իսկ 2010թ.-ի ավարտին դրա մասին կիմանա նաեւ հասարակությունը»,- նշել է նա։