Չորեքշաբթի 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քիմբե քաղաքից 108 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, քաղաքում ապրում է մոտ 18,8 հազար մարդ։ Օջախը գտնվել է 607 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։



























